Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
24.06.2011 | 00:00

...թե պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնում, ըստ նախնական համաձայնության, պետք է նշանակվեր Գագիկ Գագյանը: Բայց քանի որ Հայաստանում առավել զորեղ են քավոր-սանիկ հարաբերությունները, Արման Սահակյանի գործոնը հաղթողական է եղել` Սաշիկ Սարգսյանի «պահով»: Ըստ լավատեղյակների` Սերժ Սարգսյանը ևս շատ լավ է վերաբերվում (ասում են` շատ է սիրում) Արման Սահակյանին: Այնուհանդերձ, ըստ քաջատեղյակների, լուծվել է նաև քաղաքական հարց: Բանն այն է, որ Սահակյան եղբայրներին (մյուսը առողջապահության փոխնախարար է) պաշտոններ տալով` կատարվել է ՀՀԿ համամասնական ցուցակի բեռնաթափում:
2012-ին այդ ցուցակում ոչ միայն տեղ չի ունենա Բուռնաշը` Աշոտ Աղաբաբյանը, այլև, ըստ պնդումների, նաև Գալուստ Սահակյանը:
Ասում են` Գալուստ Սահակյանն ամբողջովին բավարարված է, որ իր երկու որդիների ճակատագիրը շատ բարեհաջող դասավորել է և, որպես հայր, իրեն շատ երջանիկ է զգում:
Այնպես որ, շատ չի տխրի նման հեռանկարից

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ